Լիտվան Հայաստանին կտրամադրի «Մոդերնա»-ի արտադրության պատվաստանյութ

Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանին տրամադրել «Մոդերնա»-ի արտադրած «Սպիկեվաքս» պատվաստանյութի 50 հազար դեղաչափ:

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է Հայաստանում Լիտվայի դեսպանությունը:

«Սա առաջին անգամն է, որ «Մոդերնա»-ի արտադրած պատվաստանյութը հասանելի է դառնում Հայաստանին: Սա առաջին անգամ է, որ Լիտվան նվիրաբերում է այս տեսակի պատվաստանյութ: Լիտվան շարունակելու է նպաստել համավարակը կառավարելու ԵՄ-ի գլոբալ նախաձեռնություններին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հայաստանում գրանցված պատվաստանյութերն են՝ «Սպուտնիկ V», «Կորոնավակ», «ԱստրաԶենեկա» ու «Սինոֆարմ»։