Դավիթ Տոնոյանին թվում է, թե ենթատեքստերով ինչ-որ մարդկանց ինչ-որ բաներ հասկացնելով հնարավոր է հասնել ազատության. Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան  Նորայր Նորիկյանը գրում է.

«Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին թվում է, թե ենթատեքստերով ինչ-որ մարդկանց ինչ-որ բաներ հասկացնելով հնարավոր է հասնել ազատության կամ հարուցված քրեական հետապնդման դադարեցման։ Առերևույթ այդպիսի տպավորություն է թողնում այսօր հրապարակված նրա հարցազրույցի բովանդակությունը։ Շատերի համար պարզ է, որ Դավիթ Տոնոյանի ակնարկներն ուղղված չեն ինչ-որ քննիչի, դատախազի կամ որևէ «ազդեցիկ» պատգամավորի կամ գեներալի։

Ակնհայտ է, որ նա հեռակա կարգով խոսում է մեկ մարդու հետ, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Ու հիմա, եթե կարևոր բան ունեք ասելու, ու եթե դրանք իրենց մեջ չեն պարունակում պետական ու ծառայողական գաղտնի տեղեկություններ, ուրեմն բարի՛ եղեք հրապարակեք, թող ժողովուրդն էլ իմանա։

Այսպես թե այնպես, բոլորի համար էլ ակնհայտ է, որ Դուք շատ բան գիտեք և պետք է համակերպվեք այն մտքի հետ, որ ժողովուրդն էլ մի օր անպայման իմանալու է Ձեր մատնանշած բանսարկուներին ու բանսարկություններին, ինչպես նաև աղետալի պատերազմի բոլոր հանգամանքներին․․.»: