Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մարտի 12-ին, ժամը 12.50-ին, Եղվարդի խճուղում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի մեքենաներ. «Օպելի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 9-ին, ժամը 13.00-ին, Երևանի Արարատյան փողոցում մոտոցիկլետը բախվել է անհայտ մակնիշի մեքենայի և կողաշրջվել. 22-ամյա մոտոցիկլավարը ստացել է մարմնական վնասվածքներ և մարտի 12-ին բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 12-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 69-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 12-ին, ժամը 17.40-ի սահմաններում, «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենայի վարորդը Արմավիր քաղաքում՝ մանկապարտեզի մոտ, վրաերթի է ենթարկել 30-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 12-ին, ժամը 22.30-ին, Երևան-Արմավիր ճանապարհի 38-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106», «Մերսեդես» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը, ուղևորը և «Մերսեդեսի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 12-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 3-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 12-ին, ժամը 09.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 26-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Միցուբիշի», երկու «Մերսեդես», «Օպել Զաֆիրա», «Օպել Աստրա», «Գոլֆ» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ. «Օպել Զաֆիրայի» ուղևորը և «Տոյոտայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 12-ին, ժամը 07.45-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 98-րդ կմ-ին իրար են բախվել հողահարթիչ տրանսպորտային միջոցը և «ԲՄՎ» մակնիշի մեքենան. «ԲՄՎ»-ի վարորդին շտապօգնության խմբի կողմից ցուցաբերվել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 12-ին, ժամը 08.05-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 140-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն, տեղեկացնում է Ոստիկանությունը։