Սադրանքը չի անցնելու, կհանդիպենք դատարանում. Արսեն Խառատյանը՝ Նարեկ Մալյանին

Սադրանքը չի անցնելու, կհանդիպենք դատարանում. Արսեն Խառատյանը՝ Նարեկ Մալյանին
Սադրանքը չի անցնելու, կհանդիպենք դատարանում. Արսեն Խառատյանը՝ Նարեկ Մալյանին

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է.

Երկար մտածում էի որևէ կերպ հրապարակային չարձագանքել նախօրեին իմ հասցեին հնչեցված աբսուրդ մեղադրանքներին, քանի որ դրանց անհեթեթության մակարդակը պարզապես ծիծաղելի է: Այսուհանդերձ, հավատարիմ մնալով մեր երկրում հրապարակային վարքագծի փիլիսոփայությանը անհրաժեշտ եմ համարում խնդրին անդրադառնալ նաև այստեղ:

Հունիսի 17-ին Նարեկ Մալյան անունով երիտասարդը, տեսանյութ է հրապարակել, որտեղ ի թիվս այլ հարցերի, ինձ մեղադրում է թմրանյութերի հետ առնչության մեջ: Սև PR-ով, կեղծիքով, զրպարտություններով հանրային նեգատիվ կերպար ձևավորելը սեփական անձը կարևոորելու լավագույն ճանապարհը չի, բայց եթե մարդիկ այդ ճանապարհն են ընտրում, պիտի պատրաստ լինեն նաև իրավական պատասխան տալ:

Տեղեկացնում եմ, որ առաջիկա օրերին կոնկրետ զրպարտության մասով դիմելու եմ դատարան: Փաստաբաններիս հետ քննարկում ենք նաև այլ հիմքերով Մալյանին պատասխանատվության կանչելու խնդիրը:

Մալյանի և իր նմանների կողմից սադրանքների ու հայհոյանքների միջոցով մեզ հունից հանելու փորձերը չեն հաջողվելու, այսուհանդերձ, կոչ եմ անում բոլոր ընկերներիս, բարեկամներիս ու հարազատներիս զերծ մնալ էմոցիոնալ հայտարարություններից կամ գործողություններից: Ակնհայտ է, որ սրանց նպատակն է այս կերպ քաղաքական հալածյալի կարգավիճակ ստանալ և փորձել վովագասպարյաններին ծառայելու տարիների իրենց ապօրինությունների ու կամայականությունների դիմաց պատժից ազատվել, ինչը` չի ստացվելու:

Հ.Գ. Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, հրապարակային տարածքում զերծ եմ մնում սրբություններին դիպչելու ձեզ հատուկ անպատասխանատու վարքագծից, քանի որ ձեր մակարդակին իջնելու մասին մտածելն անգամ ինձ համար վիրավորական է…