Մոտ օրերս կլինի Սարալանջում ծառատունկի առաջին փուլը՝ կստեղծվի 140 բարդիներից երկշերտ հատված և 100 սոճիների խմբային տունկ

Մոտ օրերս կլինի Սարալանջում ծառատունկի առաջին փուլը՝ կստեղծվի 140 բարդիներից երկշերտ հատված և 100 սոճիների խմբային տունկ։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Անցած տարի Սարալանջում ոռոգման նոր համակարգ անցկացվեց։ Սկսվել է Հյուսիսային պողոտայի ծաղկանոցների ձևավորումը, իսկ Խանջյան փողոցում կտնկվեն նշենիներ (165 հատ), հուդայածառեր (20 հատ) և զանգվածներով տնկած ծաղկող թփեր։