Դեսպան Քվինը Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ հյուրընկալել է Հայաստանի մեդիաոլորտի ներկայացուցիչներին

Դեսպան Քվինը Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ հյուրընկալեց Հայաստանի մեդիաոլորտի ներկայացուցիչների և շահագրգիռ կողմերի։ Դեսպանն իր խոսքում ընդգծեց, որ կենսունակ, անկախ մամուլն առողջ ժողովրդավարության հենասյուներից է, և իր հարգանքը հայտնեց լրագրողներին՝ իրենց կարևոր աշխատանքի համար։

Դեսպանը նաև անդրադարձ կատարեց Հայաստանի մեդիաոլորտին Միացյալ Նահանգների կողմից ցուցաբերվող աջակցությանը՝ առանձնացնելով ԱՄՆ ՄԶԳ-ի վերջերս ստորագրած 15 միլիոն դոլարի մեդիաոլորտի զարգացմանն ուղղված ծրագիրը և Հանրային դիվանագիտության գրասենյակի կողմից 2,3 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումը՝ լրագրողների փորձի փոխանակման ու լրագրողական կրթության մագիստրոսական ծրագրի ձևավորման նպատակով։