Սերժ Սարգսյանը այսօր իր կյանքի ողբերգական օրերն է ապրում․ Էդուարդ Շարմազանով․ Տեսանյութ

Այսօր զատության հրապարակում Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը իր կյանքի ծանրագույն օրերն է ապրում։

«Սիրելի ժողովուրդ, ես ճիշտ է, լիազորություն չունեմ ասելու, բայց պետք է ասեմ, որ մեր կուսակցության ղեկավարը այս օրերին ապրում է իր կյանքի ամենաողբերգական օրերը։ Նրա ու նրա մարտական ընկերների, Շուշին ազատագրողների համար այս ամենը մեծ ողբերգություն է։ Այս տարիների ապիկար իշխանությունների գործողությունների արդյունքում թաքուն ստորագրվել է կապիտուլյացիայի հայտարարություն», -հայտարարել է Շարմազանովը։

Նա նաև նշեց, որ իրենք մտադիր չեն գալ իշխանության, այլ պատրաստ են սատարել վաղվա իշխանությանը, որը կարող է արժանապատիվ ներկայացնել Հայաստանի շահերը։

Տեսանյութը՝ Factor.am-ի։