Րաֆֆի Հովհաննիսյանը քվեարկել է հանուն մայրաքաղաքի բարեկեցիկ ապագայի

Րաֆֆի Հովհաննիսյանը քվեարկել է հանուն մայրաքաղաքի բարեկեցիկ ապագայի
Րաֆֆի Հովհաննիսյանը քվեարկել է հանուն մայրաքաղաքի բարեկեցիկ ապագայի

Նորք Մարաշ վարչական շրջանում գտնվող 10/06 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքն արդեն կատարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ես քվեարկեցի այն մայրաքաղաքի համար, որը նվիրված է լինելու բարեկեցիկ ապագային»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս մասին գրում է Սիվիլնեթը:

Նա նաև իր մտահոգությունն է հայտնել ընտրախախտումների մասին տեղեկատվության վերաբերյալ: «Անշուշտ, մտահոգվելու տեղիք կա, բայց ես վստահ եմ, որ ժողովուրդը ճիշտ ընտրություն է կատարելու»,- նշել է Հովհաննիսյանը: Նրա խոսքով ՝ Երևանի ավագանու ընտրություններում իրենց վերահսկողությունն ավելի ուժեղ է նախորդ ընտրության համեմատ: