Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանն ու նրանց պաշտպանները լքել են նիստերի դահլիճը

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով անցնող Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանն ու նրանց պաշտպաններ Միհրան Պողոսյանն ու Կարեն Մեժլումյանը ապրիլի 2-ին ընդմիջումից հետո չեն ներկայացել նիստերի դահլիճ։ 

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով՝ փաստաբանները չեն ներկայացել, քանի որ գտնում են, որ իրենց պաշտպանյալների նկատմամբ ապօրինի հետապնդում է իրականացվում:

Դատարանը կրկին ընդմիջում է հայտարարել՝ մինչև պաշտպանների ներկայանալը դատարան: