Դեպի փողոց` բողոքելու. «Հարգել Հայ ժողովրդի արժանապատվությունը, ազատություններն ու իրավունքները»

Դեպի փողոց` բողոքելու. «Հարգել Հայ ժողովրդի արժանապատվությունը, ազատություններն ու իրավունքները»
Դեպի փողոց` բողոքելու. «Հարգել Հայ ժողովրդի արժանապատվությունը, ազատություններն ու իրավունքները»

Դեկտեմբերի 2-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան այցելելու պատշոնական այցի օրը, Երեւանում «ընդդեմ Մաքսային միության եւ հանուն հայ ժողովրդի արժանապատվության» բողոքի ակցիաներ են նախատեսվում:

Ակցիաներից մեկը նախաձեռնել է «Արժանապատիվ հայրենիք» նախաձեռնող խումբը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին, շատերի համար խիստ ասնպասելի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարել է  Մաքասային միություն մտնելու Հայաստանի պատրաստակամության մասին, սրանով իսկ փաստացի վերջակետ դնելով ԵՄ հետ Ասոցացման պայմանագիր ստրոգրելուց:

Մաքասային միությանն անդամակցելու եւ Ռուսաստանի ծանր ձեռքից ազատվելու համար ի տարբերություն Ուկրաինայի, ուր բազմահազարանոց բողոքի ցույցեր ու ակցիաներ էին ընթանում, Հայաստանում անհամեմատ դրությունն խաղաղ է: Այնուամենայնիվ, տարբեր խմբեր արդեն իսկ հանդես են եկել Պուտինի` Հայաստան այցելության օրը բողոքի ակցիաների նախաձեռնություններով:

«Արժանապատիվ հայրենիք» մախաձեռնող խմբի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ հանդես եկող քաղաքացիներից կազմված նախաձեռնող խումբը որոշել է բողոքի ակցիա իրականացնել դեկտեմբերի 2-ին ժամը 13:00-ին` Ազատության հրապարակում, որտեղից երթ է տեղի ունենալու Հյուսիսային Պողոտա – Հանրապետության Հրապարակ – Ամիրյան փողոց – Մաշտոցի Պողոտա – Բաղրամյան պողոտա – նախագահական նստավայր ուղղությամբ:

Նախաձեռնող խմբի կազմում են նաև «Ազատ Դեմոկրատներ», «Ազգային ինքնորոշում Միավորում», «Ժառանգություն» և «Հայազն» կուսակցությունների անդամներ, «Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ», «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի Գրասենյակ», «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» և բազմաթիվ այլ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև «Դեմ ենք Ռուսաստանի հետ մաքսային միությանը», «Ինքնիշխան Հայաստան» նախաձեռնող խմբի և այլ նախաձեռնությունների ներկայացուցիչներ:

Հավաքը և երթը նպատակ ունեն պահանջել ՀՀ գործող իշխանություններից.

– Հարգել Հայ ժողովրդի արժանապատվությունը, ազատություններն ու իրավունքները,

– Գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան,

– Կասեցնել մաքսային միությանն անդամակցության գործընթացը,

– Հրաժարվել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացից։

Կոչ ենք անում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ հանդես եկող բոլոր քաղաքական ու հասարակական ուժերին, նախաձեռնություններին ու անհատներին միանալ դեկտեմբերի 2-ին տեղի ունենալիք բողոքի միջոցառումներին»:

© Medialab.am

Ծաղրանկարը` forex.co