Կլաարն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը.Factor

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ու Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ ներկայացուցիչ  Տոյվո Կլաարը հեռախոսազրույց են ունեցել։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են ներկա իրավիճակն ու տարածաշրջանային լարվածությունը։

Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Բայրամովը, ինչպես միշտ անհիմն կերպով հայկական կողմին է մեղադրել 2020 թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի խախտման մեջ։

Հիշեցնենք, որ նախօրեին ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպտորեն խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետներ և ԱԹՍ-ներ։ Հայկական կողմից զոհվել է 2 զինծառայող , ևս 19-ը վիրավորվել է։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ Արցախի դիրքերի վրա հարձակումն ինքն է սկսել։