Բացառիկ է Սամվել Կարապետյան հուշարձանագետի, պատմաբանի, բանահավաքի ավանդն ու ժառանգությունը. Սասնա Ծռեր համահայկական շարժում

«Բացառիկ է Սամվել Կարապետյան հուշարձանագետի, պատմաբանի, բանահավաքի ավանդն ու ժառանգությունը։
Նրա հեղինակությամբ և համահեղինակությամբ հրատարակված հայկական հուշարձանների, հայկական ճարտարապետության և հայոց պատմության վերաբերյալ տասնյակ գրքերը մեր Հայրենիքի վկայագրերի յուրօրինակ համահավաք է, որ պահպանելու և սերունդներին է փոխանցելու մեր հիշողությունն ու իրավունքը։

Սամվել Կարապետյանի անժամանակ մահը ծանր կորուստ է ազգի և պետականության համար։

Ցավակցում ենք Սամվել Կարապետյանի հարազատներին, մերձավորներին, ընկերներին և մեր ամբողջ ժողովրդին»,- նշված է Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Ֆեյսբուքի էջում:

Բացառիկ է Սամվել Կարապետյան հուշարձանագետի, պատմաբանի, բանահավաքի ավանդն ու ժառանգությունը։ Նրա հեղինակությամբ և…

Gepostet von Սասնա Ծռեր համահայկական շարժում am Donnerstag, 27. Februar 2020