«Խստորեն դատապարտում ենք ռուսական զինված ուժերի ներխուժումն անկախ Ուկրաինայի տարածք». «Ազատ դեմոկրատներ»

Մինչ Հայաստանի իշխանությունները հերթական անգամ շարունակում են լռություն պահպանել, «Ազատ դեմոկրատներ»-ը կրկին անգամ հանդես են եկել հայտարարությամբ` դատապարտելով Ռուսաստանի գործողությունները:

Հայտարարության մեջ «Ազատ դեմոկրատներ»-ը «խստորեն դատապարտում են զինված ուժերի ներխուժումն անկախ Ուկրաինայի տարածք»:

«Ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում յուրաքանչյուր ժողովուրդ ազատ ինքնորոշման և ազատ կամարտահայտման իրավունք ունի, քանզի  դա է պետությունների և ազգերի խաղաղ գոյակցության և բեղմնավոր համագործակցության հիմնական նախապայմանը և միևնույն ժամանակ՝ ամենահզոր երաշխիքը:

Միջազգային իրավունքի նորմերի նման կոպիտ խախտումը հղի է  անկանխատեսելի հետևանքներով, որոնց կիզակետում կհայտնվեն ոչ միայն Ռուսաստանն ու Ուկրաինան, այլև բազմաթիվ այլ ազգեր և պետություններ,-մասնավորապես նշված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:

Ազատ դեմոկրատները համարում են, որ ցանկացած ժողովրդավարական կառույց պարտավոր է իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանել Ուկրաինայի ազատ քաղաքացիների ժողովրդավարական ընտրությունը»:

© Medialab.am