Հրապարակվել է Մոսկվա-Երևան նոր չարտերային չվերթների ժամանակացույցը

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է․

Մոսկվա-Երևան – 23.08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 18:30-ին)

Մոսկվա-Երևան-24.08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին)

Չվերթի տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N94 տոմսարկղերից: Տոմսարկղերի աշխ․ ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն։

Տոմսի արժեքը՝ 14 հազ․ 700 ռուբլի։ Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերությանը։

Մեկ անգամ ևս հորդորում ենք մեր քաղաքացիներին ստուգել իրենց անձը հաստատող փաստաթղթերը: Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության պարագայում խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին։