Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Դոհա


Մայիսի 21-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնելու է Կատարի մայրաքաղաք Դոհա, որտեղ մասնակցելու է համաշխարհային անվտանգության ֆորումին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

Աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ: