Ինձ զանգահարել են բողոքը հետ վերցնելու համար. Աշոտ Փաշինյան. Factor

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը դատարան է ներկայացել առանց պաշտպանի: Վերջինս իր վերաբերյալ տվյալներ ներկայացնելիս ասաց, որ ապրում է Գարեգին Նժդեհի փողոցում, որից կարելի է եզրակացնել, որ ճիշտ են տեղեկություններն այն մասին, որ Աշոտ Փաշինյանը ընտանիքի մյուս անդամների հետ չի ապրում:

Գայանե Հակոբյանի խափանման միջոցի հարցի քննության ընթացքում դատախազ Դանիելյանն ասաց, որ գործի նախաքննության ընթացքում զոհված զինծառայողներից մեկի ծնողը` Վիգեն Ազատյանը զանգահարել է տուժողին` Աշոտ Փաշինյանին:

Վերջինս հաստատեց: «Այո, ինձ զանգել են` բողոքը հետ վերցնելու հարցով»,-ասաց Աշոտ Փաշինյանը: Վարչապետի որդին, սակայն ինքնուրույն դիրքորոշում չհայտնեց Հակոբյանի խափանման միջոցի ընտրության վերաբերյալ` նշելով, որ ինքն իրավաբան չէ և մեղադրողի դիրքորոշմանն է միանում, իսկ մեղադրողը պնդում էր, որ պետք է կալանավորել Գայանե Հակոբյանին:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում.