Սուրեն Պապիկյանը այցելել է Վիրջինիա նահանգում գտնվող Արլինգտոնի զինվորական պանթեոն

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում այցելել եմ Վիրջինիա նահանգում գտնվող Արլինգտոնի զինվորական պանթեոն: Հարգանքի տուրք եմ մատուցել և ծաղկեպսակ դրել անհայտ զինվորի հիշատակը հավերժացնող հուշարձանին»: