Մարդասիրական օգնություն՝ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տեղահանված և Էջմիածնում ապաստանած անձանց.ԿԽՄՖ

Հիսուն փաթեթ մարդասիրական օգնություն՝ սնունդ և հիգիենիկ պարագաներ, տրամադրվել է սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների հետևանքով ներքին տեղահանված և Էջմիածնում ապաստանած անձանց:Այս մասին տեղեկացնում է ԿԽՄՖ-ն:

Օգնությունը տրամադրվել է ԿԽՄՖ Արտակարգ իրավիճակներին արձագանքման ֆոնդի աջակցությամբ:

Ֆոնդի միջոցներով ընդհանուր առմամբ տուժած համայնքներին և ներքին տեղահանված անձանց կտրամադրվի սննդի 5500 փաթեթ, հիգիենիկ պարագաների 5500 փաթեթ, անկողնային պարգաների 300 հավաքածու, Ջերմուկի և Գորիսի միջնակարգ դպրոցներում կստեղծվեն անվտանգ տարածքներ, որոնք կծառայեն որպես զարգացման կենտրոններ:

Սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների հետևանքով տուժած համայնքներին և ներքին տեղահանված անձանց Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ԿԽՄԿ, ԿԽՄՖ, Մոնակոյի Կարմիր խաչի և «Հանթեր ֆուդ» կազմակերպության աջակցությամբ ընդհանուր առմամբ արդեն տրամադրել է ավելի քան 5000 միավոր/փաթեթ/կտոր մարդասիրական օգնություն՝ սննդի, հիգիենիկ պարագաների, հագուստի, առաջին օգնության արկղերի, կենցաղային և խոհանոցային իրերի, գրենական պիտույքների, մահճակալների և անկողնային պարագաների, առաջին հոգեբանական աջակցության տեսքով:

Աջակցությունը տրամադրվել է Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Տավուշի, Շիրակի մարզերի տուժած և ներքին տեղահանված անձանց հյուրընկալած համայներում և Երևանում: