Airbus A350-1000 ULR ինքնաթիռն առաջին անգամ առանց կանգառի Ավստրալիայից հասել է Եվրոպա՝ օդում անցկացնելով 24 ժամ 24 րոպե։ Այն հաղթահարել է ավելի քան 23 հազար կիլոմետր՝ անցնելով երկու օվկիանոսի և երեք մայրցամաքի վրայով։
Ինքնաթիռում ուղևորներ չեն եղել․ թռիչքին մասնակցել են միայն օդաչուներ, ինժեներներ, Airbus-ի և ավստրալական Qantas ավիաընկերության մասնագետներ։ Փորձարկումն իրականացվել է Project Sunrise ծրագրի շրջանակում, որի նպատակն է գործարկել աշխարհի ամենաերկար կանոնավոր չվերթները։
Qantas-ը նախատեսում է 2027 թվականից ուղիղ թռիչքներ իրականացնել Սիդնեյից Լոնդոն, ապա նաև Նյու Յորք։



















