Հավատարիմ մնանք և պաշտպան լինենք մեր անկախությանը․ Արմեն Սարգսյանի ուղերձը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը․

«Շնորհավորում եմ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի առթիվ:

1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի ընդունած Անկախության հռչակագիրն ազդարարեց անկախ պետակա­նության հաստատման գործընթացի սկիզբը:

Անկախության հռչակագրի տարեդարձը աշխատելու և արարելու, պատասխանատու և կարգապահ լինելու, համախմբված ու համերաշխ, իսկապես ուժեղ երկիր կառուցելու պարտավորեցնող ազդակ է:

Հավատարիմ մնանք և պաշտպան լինենք մեր անկախությանը, մեր պետականությանը, մեր ինքնությանը»: