Հիմա կարող եք քաղաքական գործընթացի մաս դառնալ՝ ՀՀ ԱԺ-ում անվստահություն հայտնելով վարչապետին․ Իրավապաշտպանը՝ պատգամավորներին

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում առաջարկել է պատգամավորներին վայր չդնել մանդատները։

«Առաջարկում եմ պատգամավորներին վայր չդնել մանդատները։ Իհարկե, ես կարծում եմ, որ դուք վաղուց պետք է «Իմ քայլը» դաշինքը լքեիք, հատկապես դատարանները շրջափակելու Նիկոլ Փաշինյանի կոչի, Սահմանադրական հանրաքվեի և այլ հակաիրավական գործընթացների ժամանակ, բայց այժմ դրա ժամանակը չի, ուշացել եք։

Հիմա կարող եք քաղաքական գործընթացի մաս դառնալ՝ ՀՀ ԱԺ-ում անվստահություն հայտնելով վարչապետին։ Պարզ է, որ բոլորդ գտնվում եք այդ անձի ազդեցության տակ ու նաև որոշակի վախեր ունեք՝ լայֆորում դավաճան որակվելու, թիրախավորվելու, ֆեյքային հարձակման ենթարկվելու։

Բայց դա միակ ճանապարհն է այսօր կանգնեցնելու Հայաստանում խորացող քաղաքական ճգնաժամը և փրկելու երկիրը՝ հնարավոր արյունալի զարգացումներից»։