Տրվեց նոր թաղամասի վերակառուցման մեկնարկը․ Ավինյանը շրջայց է կատարել. տեսանյութ

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այսօր շրջայց է կատարել Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի շինհրապարակում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին ու զրուցել բնակիչների հետ։

«Արդեն տրվել է Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի վերակառուցման ծրագրի իրականացման մեկնարկը:

Այսօր շրջայց եմ կատարել թաղամասում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին ու զրուցել բնակիչների հետ»,- գրել է Ավինյանը: