Եվրախորհրդարանը պատրաստվում է քննարկել ԼՂ հիմնախնդիրը

Այսօր երեկոյան Եվրախորհրդարանում քննարկումներ են սկսվելու` ԼՂ հիմնախնդրի շուրջ, որին մասնակցելու են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, (ԱՄՆ) եւ Բեռնար Ֆասյեն, (Ֆրանսիա):
Այդ մասին նշվում է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության մեջ: Նույն հաղորդագրության մեջ նաեւ որոշ տեղեկություններ են ներկայացված հիմնախնդրի վերաբերյալ:

«Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի ճանաչված սահմանների շրջանակում տարածք է` հայ մեծամասնությամբ: Մարզում պատերազմ սկսվեց 1992-1994 թվականներին, ինչից հետո Հայաստանը փաստացի վերահսկողություն է ստացել այդ տարածքի վրա: Միջազգային միջնորդությունը դեռ չի ստեղծել կայուն խաղաղություն: …Տարածաշրջանը էթնիկ հայերով բնակեցված անկլավ է` Ադրբեջանի տարածքում` մոտ 140 հազար բնակչությամբ»,- գրված է Եվրախորհրդարանի կայքում:

Հաղորդագրության մեջ հիշատակվում է, որ Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը այցելել է այդ տարածաշրջան, ինչից հետո խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն որոշումներ է լսումներ անցկացնել այդ թեմայով:

«Մարզն ունի պետականության նկրտումներ, սակայն չի ճանաչվում նույնիսկ Հայաստանի կողմից: Չնայած հրադադարին, լարվածությունը գնալով աճում է: Տեղի են ունենում բռնության դեպքեր, եւ շատերը մտահոգվում են, որ Ադրբեջանական ռազմուժը կարող է խախտել ստատուս-քվոն»,- շարունակում է իրավիճակը ներկայացնել Եվրախորհրդարանը:

«Հակամարտության կարգավորման փորձեր» հատվածում նշվում է, որ ԵԱՀԿ-ն, որի մեջ է մտնում Մինսկի խումբը` Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ղեկավարությամբ, փորձում են գտնել կայուն որոշում: Նշվում է նաեւ, որ կարգավորման սկզբունքներով, որոնք հայտնի են Մադրիդյան անունով, նախատեսվում է «Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վերջնական որոշում, Հայաստանը ԼՂ-ին միացնող միջանցք, ինչպես նաեւ բոլոր փաստականների եւ ներքին տեղահանվածների վերադարձը` իրենց նախնական բնակության վայրեր:

«Հետեւանքները տարածաշրջանի համար» բաժնում էլ նշվում է, թե հակամարտությունը Հայաստանին ենթարկել է դիվանագիտակա մեկուսացման եւ ՌԴ-ից կախվածության:

© Medialab.am