Գնացեք տուն․ Ծառուկյանը՝ ԱԱԾ-ից դուրս գալուց հետո

Այսօրվա բոլոր գործողությունները քաղաքական ենթատեքստ ունեն, որովհետև տեղի են ունեցել իմ հայտարարությունից հետո, այսօր ԱԱԾ շենքում 9-ժամյա հարցաքննությունից հետո դուրս գալով ԱԱԾ շենքից հայտարարեց Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Նա ոչ մի հարցի հստակ պատասխաններ չտվեց, ասաց, որ կառավարության հրաժարականի պահանջը ներկայացնելու մասին հայտարարությունից հետո է նման արշավ սկսել իր դեմ։

«Ես սեփականատեր եմ, ոչ մի կառավարման հետ գործ չունեմ։ Էս ամեն ինչը սկսել է իմ ելույթից հետո«», -հայտարարեց Ծառուկյանը նաև նշելով, որ «կան սարքած թղթեր»։ «Գնացեք տուն», հորդորեց կողմնակիցներին ԲՀԿ նախագահը և նստեց իր մեքենան։

Ծառուկյանի կողմնակիցները փակել էին Նալբանդյան փողոցը՝ բացականչելով․ «Ծա-ռուկ-յան», սակայն ոստիկանությունը փորձեց ուժ գործադրելով բացել փողոցը։