ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը՝ Մկրտիչ Մկրտչյանին մեղադրանք է ներկայացվել, նա տնային կալանքի տակ է: Այս մասին Factor TV-ին ասաց Մկրտչյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ Մկրտիչ Մկրտչյանին առնչվող դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեղադրանք է ներկայացվել 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը ): Բացի տնային կալանքից Մկրտչյանի նկատմամբ նաև գրավ ու բացակայելու արգելք է կիրառվել:



















