Դեմ չեմ Թուրքիայի հետ սահմանի բացմանը. Ռոբերտ Քոչարյան․ տեսանյութ

«Երբեք դեմ չեմ եղել Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, սահմանների բացմանը»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Քոչարյանն ընդգծեց, որ հայ-թուրքական սահմանը բացելուց թուրքական կողմը շատ ավելի է շահելու, քան մենք։ Իսկ սա նշանակում է, որ սահմանը բացելու համար մենք չպետք է խնդրողի դերում լինենք։ Նրա խոսքով` մինչ օրս չկա լրջագույն հաշվարկ, թե ինչ է լինելու հայ-թուրքական սահմանը բացվելուց հետո. պետք է 3-5 տարվա ծրագիր ունենալ շուկան պաշտպանելու համար։

«Ճիշտ քաղաքականության դեպքում կարող ենք շահել»,- նշեց Քոչարյանը:

Մանրամասն՝ Factor.am-ի տեսանյութում