Գերմանիայի հյուսիսում կվերացվեն 150 հազար հավեր՝ թռչնագրիպի բռնկման պատճառով

Գերմանիայի հյուսիսում՝ Մեկլենբուրգ-Առաջային Պոմերանիա երկրամասում, երկու թռչնաբուծական ֆերմաներում հայտնաբերվել է թռչնագրիպի H5N1 շտամը։ Ինչպես հաղորդում է Tagesschau-ն՝ հղում անելով Գերմանիայի գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչին, բոլոր թռչունները տվյալ ֆերմաներում կվերացվեն՝ վարակի տարածումը կանխելու նպատակով։

Ըստ տվյալների՝ աշնան սկզբից այս տարածաշրջանում գրանցվել է թռչնագրիպի հինգ բռնկում տնային թռչունների շրջանում, իսկ տարվա սկզբից՝ ընդհանուր առմամբ ինը դեպք։ Վիրուսը ավելի հաճախ է հայտնաբերվում նաև վայրի թռչունների՝ հատկապես բանկերների շրջանում։

Տեղական գյուղատնտեսության նախարարությունը կոչ է արել ֆերմերներին ցուցաբերել առավելագույն զգոնություն և անմիջապես դիմել անասնաբուժական ծառայությանը, եթե թռչունների մոտ նկատվում են հաճախակի սատկելու, սնվելու կամ ջուր խմելու նվազման, կամ ձվադրման խանգարման դեպքեր։