Տավուշի մարզպետը պահանջում է դատարանից` պարտավորեցնել Հրանտ Բագրատյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել և վճարել 1 դրամ

Մարզպետ Հայկ Չոբանյանը դատական հայց է ներկայացրել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ:

Մարզպետը պահանջում է դատարանից` պարտավորեցնել պարոն Բագրատյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև, որպես պատճառված վնասի հատուցում, վճարել 1 դրամ:

Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետի խոսնակ Լիլիթ Սարգսյանը։