Ալավերդու Էնգելս թաղամասում քաղաքացիներն այսօր փակել էին միջպետական ճանապարհը․ պատգամավորի պարզաբանումը

Հեղինակ MediaLab

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ալավերդու Էնգելս թաղամասի հատվածում քաղաքացիներն այսօր փակել էին միջպետական ճանապարհը։

Քաղաքացիները ցանկանում էին ժամկետ իմանալ հիմնանորոգման փուլում գտնվող M6 միջպետական ճանապարհի Ալավերդու հատվածի ասֆալտապատման վերաբերյալ։ Մյուս պահանջը ջրցան մեքենաների կանոնավոր աշխատանքն էր, քանի որ բարձրացող փոշին անհարմարություն է պատճառում բնակիչներին։

Նախարար Սուրեն Պապիկյանի հետ խոսելուց հետո Էնգելս թաղամասում հանդիպեցի քաղաքացիներին։ Ասֆալտապատման մասով նշել եմ հստակ ժամկետ, ջրցան մեքենաների ինտենսիվ աշխատանքի մասով կտրվի համապատասխան հանձնարարական։ Միջպետական ճանապարհը բաց է։

Սիրելի ընկերներ, ժողովուրդ ջան, նախարարի հետ միասին կանենք հնարավորը խնդիրը սեղմ ժամկետում հիմնովին լուծելու համար»։