Գարեգին Բ-ն երախտագիտության նամակ է հղել ԱՄՆ նախագահին

Ամենայն Կաթողիկոս Գարեգին Բ-ն երախտագիտության նամակ է հղել ԱՄՆ նախագահին։ Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական հաղորդագրությունից, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Քիչ առաջ նամակ հղեցինք ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ Մեր եւ ողջ հայ ժողովրդի անունից երախտագիտություն հայտնելով ապրիլքսանչորսյան ուղերձում վերջինիս արդարամիտ կեցվածքի համար։

Նամակում մասնավորապես ընդգծել ենք, որ 106 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում սկսված Հայոց Ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ կողմից հատկապես այս պատմական դժվարին պահին ունի ուրույն կարեւորություն՝ հաշվի առնելով նույն Թուրքիայի սատարմամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված բարբարոսական պատերազմը 2020 թվականի աշնանը, որի հետեւանքների հաղթահարման հարցում Մայր Աթոռը ակնկալում է ողջ միջազգային հանրության շուտափույթ հումանիտար ներգրավումը»

Քիչ առաջ նամակ հղեցինք ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ Մեր եւ ողջ հայ ժողովրդի անունից երախտագիտություն հայտնելով…

Posted by Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն Հայոց/ Karekin II, Catholicos of All Armenians on Saturday, April 24, 2021