ՄԻԵԴ-ը ՌԴ-ից պահանջել է ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին․ Factor.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանից պահանջել է ազատ արձակել ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին, որը բանտարկվել էր «Իվ Ռոշեի» գործով փորձաշրջանը խախտելու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Նավալնիի էջում տեղադրվել է նամակի պատճենը, որը դատարանից ստացել էր քաղաքական գործչի փաստաբան Օլգա Միխայլովան։

Փաստաթղթում ասվում է, որ ՄԻԵԴ-ը որոշել է ՌԴ իշխանություններին փոխանցել Նավալնիին ազատ արձակելու մասին պահանջ՝ առնվազն այնքան ժամանակով, որքան կպահանջվի Ստրասբուրգյան դատարանից ռուսական դատարանի որոշման դեմ բողոքի ուսումնասիրության համար։

Մանրամասները՝ Factor.am-ում․