ԵԱՏՄ-ն կարող է ՉԺՀ-ից ներկրվող եռակցված խողովակների համար հակադեմպինգային տուրքեր սահմանել

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) մինչև 2020 թվականի ավարտը կարող է հակադեմպինգային տուրքեր սահմանել Չինաստանից եռակցված չժանգոտվող խողովակների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի Խողովակների արդյունաբերության զարգացման հիմնադրամի փոխտնօրեն Պավել Ռոդինը:

«Մինչ այս տարեվերջ պետք է ընդունվի որոշում Չինաստանից եռակցված չժանգոտվող խողովակների նկատմամբ հակադեմպինգային տուրքերի ներդրման վերաբերյալ: Մենք ակնկալում ենք, որ այս հարցում որոշումը կընդունվի մինչ այս տարեվերջ, ինչի համար բոլոր նախադրյալները կան»,- ասել է նա:

Տուրքերի չափը կարող է կազմել 17,28 տոկոս, այն կարող է ներդրվել 5 տարի ժամկետով:

Բացի այդ, 2021 թվականին կարող են երկարաձգվել հակադեմպինգային տուրքերը Ուկրաինայից և Չինաստանից ներկրվող խողովակների նկատմամբ: