«Իրանը թող չմոռանա, թե ինչպես վերջ տվեցինք հայկական օկուպացիային»․ Ալիև

«Իրանը թող չմոռանա, թե ինչպես մենք վերջ տվեցինք հայկական օկուպացիային»,- այսօր Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա, անդրադառնալով Նախիջևանի օդանավակայանին հասցված հարվածին, ընդգծել է. «Մենք պաշտպանում ենք մեր տարածքային ամբողջականությունը և պատրաստ ենք մեր հզորությունը ցուցադրել ցանկացած չարագործ ուժի, այնպես, ինչպես վերջ տվեցինք հայկական օկուպացիային»։

Ալիևը նաև սպառնալիք է հնչեցրել՝ նշելով. «Այն պատվազուրկ մարդիկ, որոնք իրականացրել են այս ահաբեկչական գործողությունը, զղջալու են։ Նրանք չպետք է խաղան մեր համբերության հետ։ Ով ուզում է անել դա՝ կկործանվի «Երկաթե բռունցքի» կողմից»։