Օպերայի հարակից տարածքում ապամոնտաժված սրճարանների տեղում տնկվել են ծառեր և թփեր

Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի հարակից տարածքում ապամոնտաժված սրճարանների տեղում ծառեր են տնկվել,, տեղեկացնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջը։

«Ծառեր՝ ապամոնտաժված սրճարանների տեղում կամ՝ կանաչ հեղափոխություն Կենտրոնում։

Թխկենի կարմիր, գնդաձև կատալպա, թափվող սակուրա ու սզնի ծառատեսակները կզարդարեն Կենտրոնը: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը դեկորատիվ ծառեր է տնկել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից կանաչ տարածքներում: Դրանք կգեղեցկացնեն նաև ապամոնտաժված սրճարանների տարածքները», -նշվում է հաղորդագրության մեջ։

https://www.facebook.com/kanachyerevanam/posts/154850029398360