Գրեթե լիովին ադրբեջանցի դիվերսանտներից մաքրվել է Շեխեր բնակավայրը իր հարակից անտառներով․ Արծրուն Հովհաննիսյան․ Տեսանյութ

Այսօրվա մարտերի ընթացքում գրեթե լիովին մաքրվել է ադրբեջանցի դիվերսանտներից Շեխեր բնակավայրը իր հարակից անտառներով։ Այդ մասին քիչ առաջ ասուլիսում հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հարակից բնակավայրերում մաքրման աշխատանքները շարունակվում են։

Նրա խոսքով, բացի ռազմաճակատում տիրող մարտական գործողություններից՝ նաև օրվա ընթացքում հրթիռակոծվել են Արցախի տարբեր բնակավայրեր, այդ թվում՝ Մարտակերտ քաղաքը՝ հարակից բնակավայրերով, և Բերձոր քաղաքը՝ հարակից բնակավայրերով: «Երեք արկ ընկել է Բերձորի տարածաշրջան», -ասաց Հովհաննիսյանը։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Լիլիթ Մուսեյանի ճեպազրույցը

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Լիլիթ Մուսեյանի ճեպազրույցը:Briefing of the representative of the RA Ministry of Defense Artsrun Hovhannisyan and Lilit Musaelyan Anesthesiologist-resuscitator:https://youtu.be/ovv-Z4ZgavAБрифинг представителя МО РА Арцруна Ованнисяна и Лилит Мусаелян, Анестезиолог-реаниматолог:https://youtu.be/wDkSbCdqnkE

Posted by Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն on Friday, October 23, 2020