Իսրայելում ՀՀ քաղաքացիներ և հայկական կազմակերպություններ չեն տուժել․ ՀՀ ԱԳՆ

Իսրայելում ծավալվող գործողությունների ընթացքում հայկական կազմակերպություններ չեն տուժել: ՀՀ քաղաքացիներ տուժածների շրջանում չկան: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ 

«Իսայելում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների և անհատների հետ: Գործում է շուրջօրյա թեժ գիծ (+972 050 667 03 45): Ըստ իրավիճակի հետագա զարգացման, հանդես կգանք լրացուցիչ տեղեկատվությամբ»,- ասված է հայտարարությունում: