Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունվարի 25-ին, ժամը 00.50-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենոյի» 63-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 26-ին, ժամը 18.40-ին, Երևանի Սասունցի Դավթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել», «Միցուբիշի», «Նիսան» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 25-ին, ժամը 08.15-ին, Երևանի Գրիբոյեդովի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 26-ին, ժամը 02.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտան և Կասյան փողոցը միացնող էստակադայի վրա իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 27-ամյա վարորդը և «ԲՄՎ-ի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 26-ին, ժամը 22.45-ին, շտապօգնության խումբը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխել 13-ամյա տղայի, որը վնասվածքներ էր ստացել Երևանի Ադոնցի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 26-ին, ժամը 13.00-ին, Երևանի Իսակովի պողոտայում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 26-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Արարատի մարզի Ազատավան գյուղում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 76-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 26-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 26-ին, ժամը 03.05-ի սահմաններում, Վանաձորի Հալաբյան փողոցում «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 25-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 26-ին, ժամը 07.30-ին, Երևան-Սևան ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 26-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել բետոնե արգելապատնեշին. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

ՀՀ ոստիկանություն