Ադրբեջանի և Իրանի պետական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

Ադրբեջանա-իրանական պետական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ ներկայացնելով պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունը, գրում է Factor.am-ը։

Նշվում է, որ այսօր ժամը 16։00-ի սահմաններում Յարդիմլիի շրջանի Դաշքենտ գյուղի մոտակայքում գտնվող «Գյոյթեփե» սահմանային հենակետի մոտ սահմանապահները նկատել են երկու անհայտ անձի, որոնք փորձել են հատել պետական սահմանն ու ներխուժել Ադրբեջանի տարածք։

Սահմանապահները օդ նախազգուշական կրակոցներ են արձակել, սակայն սահմանախախտները կրակ են բացել հրազենից, թողել երկու փաթեթ և փորձել դեպքի վայրից փախչել։ Ադրբեջանցի սահմանապահները սահմանախախտների դեմ զենք են կիրառել և վնասազերծել նրանցից մեկին։ Ձեռնարկվում են միջացառումներ՝ սահմանախախտի ինքնությունը պարզելու համար։ Մյուս սահմանախախտի որոնողական աշխատանքները շարունակվում են։