Թող Հիսուս Քրիստոսի ծնունդը հիանալի առիթ հանդիսանա մեր հոգիների բժշկության, վերածննդի և հոգևոր վերելքի համար. Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան գրառմամբ ուղերձ է հղել Սուրբ Ծննդյան տոնի առիթով.

«Սիրելի ՛ հայրենակիցներ, Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի՛ քույրեր և եղբայրներ, Սրտանց շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայ ժողովրդին՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության հրաշափառ տոնի առթիվ: Մաղթում եմ, որպեսզի բոլորիս սրտերը լցվեն սուրբծննդյան լույսով ու այս տոնի խորհրդով:

Թող Հիսուս Քրիստոսի ծնունդը հիանալի առիթ հանդիսանա մեր հոգիների բժշկության, վերածննդի և հոգևոր վերելքի համար:

Թո՛ղ Աստծո Միածին Որդու Ծննդյան տոնի փրկչական լույսը վառվի բոլոր քրիստոնյա օջախներում ու ազդարարի սքանչելի ավետիսը՝ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս»»: