Կրթության ռեֆորմը տեղի է ունենալու` անկախ ձեր աղմուկից․ ԿԳՄՍ նախարար

Ամբողջ կյանքներդ ծառայեցիք Ձեր նեղ խմբակային շահին և այդպես էլ չհասկացաք, թե որն է պետական շահը։ Այդ մասին հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ արձագանքելով կրթական չափորոշիչների շուրջ ստեղծված աղմուկին։

«Զորավար Անդրանիկին թուրքերին հանձնող, Հայաստանի անկախության վերականգնմանը դեմ արտահայտվող ուժն այսօր կրթական չափորոշիչ մշակողներին Թուրքիայի պատվեր կատարող է հայտարարում:

Ամբողջ կյանքներդ ծառայեցիք Ձեր նեղ խմբակային շահին և այդպես էլ չհասկացաք, թե որն է պետական շահը: Կրթության ռեֆորմը տեղի է ունենալու` անկախ Ձեր աղմուկից», -իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը:

https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10158559976163501