Իբրև Արցախում արված այրվող տան նկարը հին է

Ֆեյսբուքում շրջանառվում է այրվող տան մի լուսանկար՝ գրառմամբ, թե իբրև Շուշիի բնակիչները այրում են իրենց տները, որպեսզի այն չհասնի թշնամուն։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ տարածվող նկարը հին է։ Այն համացանցում հայտնվել է դեռ 2012 թվականին։ Ըստ աղբյուրի՝ այն արվել է Պետերբուրգ քաղաքին կից Մուրինո համայնքում։

Իբրև Արցախում արված այրվող տան նկարը հին էՖեյսբուքում շրջանառվում է այրվող տան մի լուսանկար՝ գրառմամբ, թե իբրև Շուշիի…

Posted by Տեղեկատվության ստուգման կենտրոն on Tuesday, November 10, 2020