«Ինձ համար մեծագույն պատիվ է ստանձնել այս պաշտոնը». Սուրեն Պապիկյան

Այսօր տեղի է ունեցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

Օրակարգը հաստատելուց հետո Հոգաբարձուների խորհուրդը քննարկել է նախագահի ընտրության հարցը:

Ելույթում նշել եմ, որ կարող եմ և պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ համալսարանի զարգացման գործում՝ փաստելով, որ ինձ համար մեծագույն պատիվ է ստանձնել այս պաշտոնը:

Այնուհետև պատասխանել եմ ՀԽ անդամների հնչեցրած բոլոր հարցերին և քվեարկությամբ ընտրվել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ:

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ձայների մեծամասնությամբ նաև որոշել է հայտարարել ռեկտորի պաշտոնի համար նոր մրցույթ, որը տեղի է ունենալու ս.թ. դեկտեմբերի 17-ին: