Բլինքենը չեղարկել է Լավրովի հետ հանդիպումը

ԱՄՆ-ի պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել Է, որ ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովի հետ իր հանդիպումը, որը պլանավորված Էր անցկացնել հինգշաբթի օրը՝ փետրվարի 24-ին, չի կայանա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անցած շաբաթ ես համաձայնել եմ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպել այս շաբաթ՝ փետրվարի 24-ին՝ Եվրոպայի անվտանգության շուրջ մեր երկրների անհանգստությունը քննարկելու համար, բայց միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը չներխուժի Ուկրաինա:

Այժմ մենք տեսնում ենք, որ ներխուժումն սկսվում Է, եւ Ռուսաստանը դիվանագիտություն չի դրսեւորել, այժմ նման հանդիպման իմաստ չկա»,-ասել Է Բլինքենը՝ հանդես գալով ճեպազրույցում, որն անցկացվել Է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ փետրվարի 22-ին Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքների շուրջ:

Նրա խոսքով՝ բոլոր դաշնակիցներն ու գործընկերները համաձայնել են դրան, Լավրովին համապատասխան նամակ Է ուղարկվել: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել Էր Բլինքենի ու Լավրովի բանակցություններին պատրաստակամության մասին:

«Մենք նույնիսկ ամենադժվարին պահերին միշտ ասել ենք, որ պատրաստ ենք բանակցային գործընթացին: Ուստի մեր կողմից դիրքորոշումը մնում Է նույնը, մենք պատրաստ ենք բանակցային գործընթացին: Մենք միշտ հանդես ենք գալիս դիվանագիտության օգտագործման օգտին»,-ասել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: