Երևանից ձիով Մոսկվա ուղևորված սուրհանդակը արդեն տեղ հասած կլիներ. «Պերմյակովի նամակի» կապակցությամբ

Երևանից ձիով Մոսկվա ուղևորված սուրհանդակը արդեն տեղ հասած կլիներ. «Պերմյակովի նամակի» կապակցությամբ
Երևանից ձիով Մոսկվա ուղևորված սուրհանդակը արդեն տեղ հասած կլիներ. «Պերմյակովի նամակի» կապակցությամբ

Ս.թ. փետրվարի 19-ին ՀՀ Դատախազությունը տարածել է հաղորդագրություն, ուր ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՌԴ գլխավոր դատախազին ուղղված նամակի գրյության և դրա բովանդակությունը կասկածի տակ դնող հրապարակումները որակվել էին «անհեթեթ»:

Այդ կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել հետևյալը՝

1. Մեղմ ասած, տարօրինակ է այն հանգամանքը, որ 21-րդ դարում, փետրվարի 3-ին ուղղարկված նամակը շաբաթներ անց դեռ չի հասել ՌԴ դատախազություն: Անգամ Երևանից ձիով Մոսկվա ուղևորված սուրհանդակը արդեն տեղ հասած կլիներ:

2. Համաձայն պաշտոնական հաղորդագրության, գլխավոր դատախազը այդ նամակում հղում է տվել հայ-ռուսական պայմանագրի մի դրույթի, որի համաձայն խնդրանքի մերժումը լիովին իրավաչափ կլինի… Եվ հղում չի տվել պայմանագրերի այն դրույթներին, որոնց համաձայն ռուսական կողմը պարտավոր է փոխանցել Պերմյակովին:

3. ՀՀ Դատախազությունը խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը և չի տրամադրել նամակի պատճենը ոչ «Իրազեկ Քաղաքացիների Միավորմանը», ոչ էլ նույն պահանջով դիմած բազում լրատվամիջոցներին:

Ուստի, քանի դեռ ՀՀ դատախազությունը, խախտելով օրենքը, չի տրամադրում ոչ նամակի պատճենը, ոչ էլ դրա ուղղարկված լինելու մասին որևէ ապացույց, Հայաստանի հանրությունը իրավունք ունի պնդելու, որ այդպես դատապազույթունը ինչ-որ բան է կոծկում… Հակառակ պարագայում որևէ իմաստից զուրկ կլիներ օրենք ոտնահարելով գաղտնի պահել նամակի բովանդակությունը:

Նշենք, որ դեռևս փետրվարի 13-ին «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» հայցադիմում է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան` պահանջելով պարտավորեցնել դատախազությանը, որ վերջինս տրամադրի խնդրո առառկա նամակի պատճենը: Իսկ անհեթեթության գնահատումը թողնում ենք հանրությանը:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանդի մեջ մեղադրվող ՌԴ ռազմաբազայի տանկիստ Վալերիյ Պերմյակովը այժմ գտնվում է նույն այդ ռազմաբազայի տարածքում: Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հունվարի 15-ին «տղամարդավարի» խոստացել էր դիմել իր ռուս գործնկերոջը՝ Պերմյակովին հայկական կողմին փոխանցելու խնդրանքով, ինչը, դատախազության պնդմամբ, նա արել է փետրվարի 3-ին:

 «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»