Թբիլիսիում հետիոտնային կամրջի վրա բռնկված հրդեհը մարվել է

Թբիլիսիում՝ «Վոկզալնայա պլոշչադ» մետրոյի կայարանի հարևանությամբ գտնվող հետիոտնային կամրջի խանութներում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է։ Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն՝ հղում անելով Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը։

Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Հրդեհը տարածվել էր կամրջի վրա տեղակայված տարբեր ապրանքների վաճառքով զբաղվող խանութներում։ Հրշեջ-փրկարարները նախ մեկուսացրել են կրակը, ապա մարել մնացած օջախները։

«Տուժածների վերաբերյալ տեղեկություններ չկան։ Ներկայում ճշտվում են հրդեհի տարածման մակերեսն ու պատճառված վնասի չափը»,- հայտնել է Թբիլիսիի հրշեջ-փրկարարական ուժերի գլխավոր վարչության պետ Լևան Մուսելիանին։

Հրդեհի բռնկման պատճառը դեռևս հայտնի չէ։