Երկկողմ հարաբերությունները կշարունակեն ինտենսիվ զարգանալ ի բարօրություն երկու ժողովուրդների. ԱԽ քարտուղարը՝ Իրանի դեսպանին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին, որն ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ այս տարիներին ցուցաբերած աջակցության համար և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքներում:

Ա.Գրիգորյանը կարևորել է համատեղ կատարված աշխատանքը՝ հույս հայտնելով, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն ինտենսիվ զարգանալ ի բարօրություն երկու ժողովուրդների:

Դեսպանը նշել է, որ հայ-իրանական երկկողմ հարաբերությունները հիմված են պատմամշակութային հարուստ անցյալի վրա, և վերջին տարիների սերտ փոխգործակցությունը դրա վառ ապացույցն է:

Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանից իր հետ տանում է միայն ջերմ հուշեր: