Փլատակների տակից դուրս բերվածներից մեկի վիճակը ծանր է. ՆԳՆ

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից մանրամասներ են հայտնել այսօր փլատակների տակից դուրս բերված քաղաքացիների վիճակի մասին։

«Փրկարարները փլատակներից դուրս են բերել Ռ․ Ն․-ին (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ին (ծնված 1994 թ․), ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Բժիշկները Ռ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ․ Ս.-ինը՝ ծանր»,- հայտնում են ՆԳՆ-ից։

Հիշեցնենք՝ այսօր ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն: