Սամվել Մովսիսյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 24-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Սամվել ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից»:

Հիշեցնենք, որ նա նախկին պաշտոնին նշանակվել էր 2020 թվականի նոյեմբերի 3-ին: