ՀՀԿ-ն որոշեց Ազգային ժողովի նախագահի եւ փոխնախագահի թեկնածուներին

Հինգշաբթի երեկոյան Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) որոշեց Ազգային ժողովի նախագահի եւ փոխնախագահի թեկնածուներին։
Խորհրդարանի խոսնակի պաշտոնում Հանրապետականը կառաջադրի Սամվել Նիկոյանի, փոխխոսնակի պաշտոնում` Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը։

ՀՀԿ-ի գործադիր մարմնի եւ խորհրդի նիստի ժամանակ թեկնածությունները առաջարկել է Հանրապետականի ղեկավար, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, առաջարկը միաձայն ընդունվել է։

© Medialab.am