Դավիթ Սանասարյանը գրում է.
«Սիրելի՛ եղբայրներ և քույրեր,
Երկրորդ ամենակարևոր խնդրանքը բոլորիդ։
Մեզ հիմա առավել քան երբևէ անհրաժեշտ է կարգուկանոնի պահպանումը բոլոր ճակատներում։
Շարունակում ենք բարձր պատասխանատվությամբ հետևել հակահամաճարակային կանոններին։
Մենք իրավունք չունենք թիկունքում կամ առաջնագծում խթանել վիրուսի տարածմանը։ Հաշվի առեք, որ ամեն վայրկյան հնարավոր է թիկունքում մոբիլիզացիա և դեպի սահմաններ տեղակայում։ Ուստի կշեռքին ոչ թե դնում ենք սահմանի կարևորությունն ու վիրուսի վերաբերյալ աչքաթողություն ենք անում, այլ կա կշեռքի մի կողմ. ամուր, կարգուկանոնով հանություն և բանակ։
Կարգուկանոն, համախմբվածություն, անկոտրում կամք և հաղթանակ»։